Բաժիններ՝

Հնդկաստանը հերքում է արկերի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին

Հնդկաստանը հրետանային արկեր չի մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և հակամարտությունում չեզոք դիրք է գրավում։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Մենք տեսել ենք նաև որոշ լրատվամիջոցների հաղորդումներ այս հարցի վերաբերյալ։ Կարելի է կտրականապես ասել, որ այդ հրետանային զինամթերքից մենք չենք ուղարկել Ուկրաինա։ Դրանք չեն արտահանվել կամ ուղարկվել»,- ասել է դիվանագետը։

Նա մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ Ուկրաինայի զինված ուժերը իբր ստացել են հնդկական 155 մմ-ոց հրետանային արկեր։ Այդ տեսակի արկերը համատեղելի են AHS Krab ինքնագնաց հաուբիցների հետ, որոնք Ուկրաինային մատակարարում է Լեհաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս