Բաժիններ՝

ԱՄՆ-ն օգնություն ցույց կտա Ճապոնիային երկրաշարժի հետևանքների վերացման հարցում

Միացյալ Նահանգները օգնություն ցույց կտա Ճապոնիային՝ երկրում տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին Kyodo գործակալությանը հայտնել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելը։

Դեսպանը նշել է, որ Ճապոնիան ընդունել է ԱՄՆ-ի օգնության առաջարկը․ խոսքը, այդ թվում, լոգիստիկայի բնագավառում աջակցության մասին է` Ճապոնիայում տեղակայված ամերիկյան զորքերի ներգրավմամբ: Ըստ Ռամ Էմանուելի՝ ուղղաթիռները կօգնեն տարբեր ռեսուրսներ հասցնել երկրաշարժից տուժած շրջաններ։

Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի։ Եվս 80 մարդ անհետ կորած է։ Իսիկավայի պրեֆեկտուրայում շուրջ 34 000 մարդ դեռ տարհանման կենտրոններում է գտնվում։ Ըստ իշխանությունների՝ փլուզվել կամ մասնակի վնասվել է առնվազն 200 շենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031