Բաժիններ՝

Լոլիկով ու լոբով թանձրապուր

Բաղադրիչները

  • լոբի- 1 բաժակ
  • լոլիկ- 3 հատ
  • բուլղարական պղպեղ- 1 հատ
  • նեխուրի ցողուն- 100 գ
  • գազար- 1 հատ
  • սոխ- 1 գլուխ
  • ձիթապտղի յուղ
  • խնկածաղիկ (օրեգանո)- 0,5 թ/գ
  • ջուր- 2,5 լ
  • աղ

Պատրաստման եղանակը

Լոբին 2 ժամ թողեք սառը ջրի մեջ:

Լոբին լցրեք կաթսայի մեջ, վրան ջուր ավելացրեք ու 40 րոպե եփեք միջին ուժգնության կրակի վրա:

Կարդացեք նաև

Կտրտեք գազարը, նեխուրի ցողունը, մաքրած սոխն ու բուլղարական պղպեղը:

Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք ու կեղևը հեռացրեք:

Լոլիկը բլենդերով հարեք:

Ձիթապտղի ձեթով թավան դրեք կրակին, սոխն ու գազարը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Ավելացրեք բուլղարական պղպեղն ու ևս 7 րոպե պատրաստեք:

Լոբով կաթսայի մեջ ավելացրեք նեխուրը, հարած լոլիկն ու տապակած բանջարեղենը: 15 րոպե շոգեխաշեք:

Ավելացրեք աղը, խնկածաղիկը, հանեք կրակի վրայից ու 20 րոպե փակ կափարիչով թողեք մնա: Լցրեք ափսեներն ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս