ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։
Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու մասին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գործուղվում է Շվեյցարիա:
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 11-ին քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, իսկ առաջարկված տարբերակներն արդեն կքննարկվեն դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների գնահատմամբ՝ երկրի ներկա կառավարության անդամները դեռևս տարիներ առաջ գործարարներին հրավիրում էին Հայաստան՝ ներդրում իրականացնելու, սակայն որևէ ձևով չեն աջակցել նրանց: Հիմա էլ կոչ են անում այդ նույն կառավարությանը՝ օգնելու փոխարեն՝ չխոչընդոտել իրենց աշխատանքը:
Դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Ժամը 18.00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Մարկ Վ․-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում` դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր առաջ ընթանալով` բախվել է քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Յուսաֆը և Էրդողանը հանդիպել են Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում: Հանդիպմանը բրիտանական կառավարության ներկայացուցիչ ներկա չի գտնվել, ինչն, ըստ լորդ Քեմերոնի, արարողակարգի խախտում է։
15-20.000 աշխատատեղ ունենք, ձկնաբուծարանները որ փակվեն, ժողովուրդը ո՞նց է ապրելու. ակցիայի մասնակից
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով՝ Ազգային ժողովը 95 կողմ, միաձայն քվերակությամբ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։
Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 10-ի երեկոյան տեսաուղերձում Հունգարիայի վարչապետի հետ զրույցն անվանել է «անկեղծ»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հենց այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։
«Ներքին աուդիտի մասին» օրենքում սահմանված է սահմանափակում, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն միավոր հանդիսացած անձինք։
Արաս Օզբիլիզ․ Եթե ընտրվեմ, ամեն ինչ անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա հավաքական
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների համոզմամբ՝ կառավարությունը փորձում է համակարգի ո՛չ լիարժեք աշխատանքի հետևանքները բարդել իրենց վրա՝ փորձելով դրանք լուծել ձկնաբույծների միջոցով:
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների բողոքի ակցիայի մասնակից ձկնաբուծարանների նախագծման մասնագետի խոսքով՝ ներկա իշխանությունների հայտարարությունները, թե գնալու են ձկնաբուծարաններում այսքան կամ այնքան ջուր փակելու ճանապարհով՝ որևէ կերպ չի տեղավորվում մասնագիտական համաշխարհային ստանդարտների մեջ: Ավելին, ըստ նրա, կառավարությունն այսպիսով որևէ խնդիր չի լուծում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ հարկերի վճարումն ուշացնելու համար՝ նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, երկրորդ` զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ, երրորդ` զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ, չորրորդ կետով` զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ, իսկ հինգերորդ կետով առաջարկվում է զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Միլանում հանդիպել Հենրիխ Մխիթարյանի և «Միլանի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ։
Ֆիդանը նաև նշել է՝ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով։
Շրջակա միջավայրի նախարարությունում որևէ զանգի չեն պատասխանում, մեզ միայն բողոքի ակցիաներով են պատրաստ լսել, ոնց հասկանում ենք. Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Քաղաքացին վերածվել է տուրքի մատերիալի.Արթուր Խաչատրյանը՝ ավելացվող տուրքերի մասին
Կոռուպցիա կա. նոր թաքնված բիզնես եք ստեղծում որոշ պաշտոնյաների համար Մինասյանը՝ ՔՊ-ին
Ավտոներկրողները մեքենայի պահպանման համար 1600 դրամի փոխարեն կվճարեն 5000 դրամ
ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծները հայտարարում են, որ առանց այն էլ մեծ վնասներով են աշխատում, իսկ ԱԺ ընդունած օրենքն էլ նոր խնդիրների առջև է կանգնեցնելու ձկնաբույծներին:
ՔՊ-ն բարձրացնում է ավտոմեքենաների ժամանակավոր պահպանության տուրքը