Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի միջոցով․ Ֆիդանը` Բլինկենին

Թուրքիան աջակցում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ: «Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և անում ենք հնարավորը, որպեսզի այն իրականանա։ Կարծում ենք, որ խնդրի կարգավորումը բխում է տարածաշրջանի շահերից»,- հավելել է նա։

Ֆիդանը նաև նշել է՝ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031