![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիացի վազորդը Թուրքիա հասնելու համար վազել է ավելի քան 80 օր
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/187324999_1703493170.jpg)
Ֆրանսիայի Բեզիերս քաղաքում բնակվող ֆրանսիացի վազորդ Քլաուդ Ջազեսը, 84 օր շարունակ վազելով, հասել է Թուրքիայի Քոնյա նահանգի Քարափընարի շրջան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ջազեսը, վազելով անցել է Իտալիան, Սլովակիան, Սերբիան, Խորվաթիան, Բուլղարիան և Հունաստանը՝ օրական կտրելով ավելի քան 40 կմ ճանապարհ:
Ֆրանսիացի վազորդը նշել է, որ նպատակ է ունեցել մինչև դեկտեմբերի 29-ը վազելով հասնել Թուրքիա՝ մասնակցելու 2024-ի տարեսզկբին մայրաքաղաք Անկարայում տեղի ունենալիք վազքի մարաթոնին:
Նա հայտնել է նաև, որ եթե մարաթոնում հաջողի հաղթել, իր մրցանակը նվիրելու է փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժած ընտանիքներին:
Ֆրանսիացի վազորդի անցած ընդհանուր ճանապարհը կազմում է 3.600 կմ: