ԵԱՏՄ նախագահությունը պետք է ՀՀ-ին. Ալեն Սիմոնյան

ԵԱՏՄ նախագահությունը պետք է ՀՀ-ին, այս մասին լրագրողների հետ եպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Սանկտ Պետերբուրգում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ 2024 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը ՌԴ-ից անցնում է ՀՀ-ին։

«Մենք ՌԴ-ի հետ գտնվում ենք տնտեսական նույն միության մեջ, մեր տնտեսությունը մեծ աճ է ապրում, և մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի տնտեսական այդ գոտու նախագահությունը մենք ստանձնենք. դա պետք է ՀՀ-ին»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելը հետքայլ է ԵՄ-ի հետ հարաբերություններում։

«Ես, օրինակ, չմեկնեցի ՀԱՊԿ վեհաժողովին, քանի որ նրա գործունեության հետ կապված մինչ օրս մենք վերապահումներ ունենք։ ՀՀ-ն շարունակելու է հետապնդել իր շահերը. եթե դա պետք է տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ, եթե ոչ, ապա ինչպես այս տարվա ընթացքում եղավ մի քանի անգամ, չենք գնա»,- ասաց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս