Փաշինյանն ու Ալիևը փաստում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնել խաղաղ բանակցություններն ու խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերել։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ի՞նչ հակամարտող կողմեր։ Նրանք լիարժեք պատրաստակամություն են հայտնել վերջնական խաղաղ բանակցությունների, միասնական փաստաթղթի, խաղաղության պայմանագրի կնքելուն, որևէ ռիսկ չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռիսկային չէր երկրների առաջնորդներին Պետերբուրգ հրավիրելը։

ՌԴ նախագահը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Պետերբուրգ էր հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Տեսանյութեր

Լրահոս