Գազարով աղցան՝ մարոկկյան ձևով
Բաղադրիչները՝
- գազար- 10-12 հատ
- աղ
- կիտրոն- 1-2 հատ
- համեմ կամ մաղադանոս
- ձիթապտղի ձեթ- 4 ճ/գ
- պապրիկա- 2 թ/գ
- աղացած չաման- 2 թ/գ
- սումախ- 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Գազարը մաքրեք, խոշոր կտորներով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր ավելացրեք:
Ջրի մեջ աղ լցրեք, կաթսան դրեք կրակին, եռացրեք և 20-25 րոպե եփեք մինչև գազարի փափկելը:
Կիտրոնի հյութը քամեք, կանաչին մանր կտրատեք:
Գազարը լցրեք ցանցի վրա՝ քամվի և անմիջապես խառնեք կիտրոնի հյութի, ձիթապտղի ձեթի և համեմունքների հետ: Թողեք աղցանը հովանա և խառնեք կտրտած կանաչու հետ: