#ՀԻՄԱ. Ավետիք Չալաբյանի և պաշտպանների ասուլիսը. ինչո՞ւ այդպիսի դատավճիռ
Դատարանը քաղաքական պատվեր է կատարում, վճիռն ունեին հենց սկզբից՝ 1 տարի առաջ. այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքկան գործիչ Ավետիք Չալաբյանն՝ անդրադառանալով 2,5 տարի իր ազատության սահմանափակման վերաբերյալ դատարանի վճռին։
«Աբսուրդային դատական գործ է։ Առաջին իսկ օրվանից այդ գործը եղել է քաղաքական և դատավճիռն էլ եղել է քաղաքական բնույթի, նպատակն էլ ինձ վարկաբեկելն է եղել և սահմանափակել իմ քաղաքական գործունեությունը։ Քրգործը բացարձակ ռեկորդակիր է օրենքների և իրավուքնի խախտումների մասով։
«Այն հարուցվել է օրենքի խախտումով, մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով։ Իմ մեղքը դատարանում իրականում ապացուցված չի և որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները որևէ առնչություն ունեն որևէ հանրահավաքի հետ և այդ հարաբերությունները, որ առաջացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ, ընդհանրապես որևէ հանրահավաքի հետ են կապված»,- ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ դա աննախադեպ դատավճիռ է, Հայաստանում դեռևս ոչ մեկին նման պատիժ չէր տրվել։
«Պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում։
Իրավական հարթության մեջ դատավճիռը բողաքարկելու են՝ անհրաժեշտության դեպքում անցնելով դատական բոլոր ատյանները, ընդհուպ ՍԴ, ապա նաև՝ ՄԻԵԴ»,- նշեց նա՝ պնդելով, որ իրենց վճռականության վրա ոչինչ չի ազդելու։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով:
Դատարանը Չալաբյանին նաև արգելեց մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումներին, ինչպես նաև վայրը փոփոխել առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։
Նա մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ