Ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը տնօրինելու ԱԺ նախագահի կարգադրությամբ ստացած պարգևավճարները. «Փաստինֆո»
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պարգևավճարները տնօրինելու են իրենց հայեցողությամբ, բայց դրանք ուղղվելու են բարեգործությանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց խմբակցությունն ինչպես է նախատեսում տնօրինել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ փոխանցված պարգևավճարները։
«Ես գումարի մի մասը փոխանցել եմ Արամ Գևորգյանի նախաձեռնությանը, որն ուղղված է զոհված զինծառայողների երեխաներին ամանորյա նվերներ տալուն, մյուս մասն ուղղել եմ «Հայ մայրեր» ՀԿ-ին, մնացած մասն էլ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին անհատական աջակցություն տրամադրելուն», – նշեց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս պարգևավճարներն ուղղելու են իրենց հայեցողությամբ ընտրված ծրագրերին: «Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս յուրաքաչյուր պատգամավոր ինքն է տնօրինելու գումարը՝ ըստ իր նախատեսած ծրագրի շրջանակներում։
Ցանկանում եմ նշել, որ այս ընթացքում ևս մեր պատգամավորները սեփական միջոցներից տարբեր նախաձեռնություններ են իրականացրել՝ հատկապես արցախահայերին օգնելու նպատակով, որոնց մասին չենք էլ Էլ բարձրաձայնել»։
Հիշեցնենք՝ Ալեն Միմոնյանի կարգադրությամբ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները պարգևատրվել են։