Բաժիններ՝

Ձյուն և բուք ճանապարհներին. բազմաթիվ հատվածներ փակ են կամ դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Սպիտակի ոլորանները, Բերդ-Ճամբարակ և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հրազդան, Դիլիջան, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի (բուք է) և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։

Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում և Գորայք գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս