![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում մահացել է Սերգեյ Արությունովը
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/413806088_10229813542019839_5790860824594724163_n.jpg)
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Մոսկվայում մահացել է հումանիտար ոլորտում իմ ճանաչած խոշորագույն գիտնականը, ազգաբանը, ճապոնագետը, կովկասագետը, թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարս՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Արությունովը՝ մարդ-էպոխան, մարդ-հանրագիտարանը:
«Մարդ, ով Բաբկեն Հարությունյանի ու Յուրի Մկրտումյանի հետ միասին փրկեց իմ ճակատագիրը ԵՊՀ-ում բուն դրած խավարամտությունից:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Հ.Գ. Այս լուսանկարն իմ ամենաթանկերից է. կրթական-գիտական ոլորտում իմ երկու ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ են՝ Սերգեյ Արությունովն ու Բաբկեն Հարությունյանը: Երկուսն էլ արդեն լուսահոգի»: