ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին կմասնակցի Պուտինը, հագեցած է լինելու․ Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բավականին հագեցած է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հաջորդ շաբաթը լարված է լինելու, քանի որ երկու օր Պետերբուրգում ենք, դա աշխատանքային օրակարգով միջոցառում է։ Թե՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, թե՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը միայն տոնական չեն, այլև, առաջին հերթին, այնտեղ իսկապես բովանդակալից աշխատանքային օրակարգ կլինի»,-ասել է Պեսկովը։

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը պատմել է, որ կառավարության հետ ամփոփիչ հանդիպում մինչև տարեվերջ չի նախատեսվում, քանի որ Պուտինը փաստացի արդեն անցկացրել է այն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031