«Երբ աշխատում ես խմբի հետ, մթնոլորտն առաջին տեղում է: Եվրո 2012 թվականին ու դրան հաջորդած շրջանում հավաքականի շուրջ մթնոլորտը՝ երկրպագուներ, ղեկավարներ, տարբեր ֆուտբոլային մասնագետներ, այնպիսին էր, որ բոլորը միևնույն բանն էին ուզում. միասնություն կար: Այդ հավաքականի հիմնական ուժը դա էր: Իհարկե, կային լավ ու որակյալ ֆուտբոլիստներ, ու դա այն դեպքն էր, երբ կարող ենք ասել՝ բոլորը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին էին հավաքվել, բայց հենց այդ մթնոլորտի ու միասնության շնորհիվ ունեցանք այդ շրջանը: Մարզչի գործոնը կարևոր է, բայց միայն մարզչով ոչինչ չէր ստացվելու»:
«Ֆեդերացիայի նախագահը առաջին հերթին ոլորտին ներսից պետք է տեղյակ լինի, ներսից իմանա ֆուտբոլը, պետք է լինի կոմպետենտ ու անպայման լինի հետևողական, պահանջկոտ, շատ հարցերում՝ խիստ և պրոֆեսիոնալ:
«Սա այն թիմն է, ում առաջ կարող ես խնդիր դնել ու լուծել: Բայց կա մի տարբերություն: Այն ժամանակ 80%-ը հայկական ֆուտբոլային դպրոցի սաներ էին, հիմա լրիվ հակառակն է: Այդ աշխատանքը սկսվել էր դեռ այն ժամանակվանից, երբ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկն» էր գլխավորում: Ու նա փոխեց ակումբի փիլիսոփայությունը՝ ասելով, որ թիմում կարող են լինել 1-2 լեգիոներներ»,- ասաց Վարդան Մինասյանը: