ՀՖՖ նախագահ լինելու համար պետք է ուժեղ լինես, ունենաս ստատուս և խարիզմա. էդ մարդը չունի. Վարդան Մինասյան

«Ֆեդերացիայի նախագահը առաջին հերթին ոլորտին ներսից պետք է տեղյակ լինի, ներսից իմանա ֆուտբոլը, պետք է լինի կոմպետենտ ու անպայման լինի հետևողական, պահանջկոտ, շատ հարցերում՝ խիստ և պրոֆեսիոնալ:

Եվ Ֆեդերացիայի նախագահի ամենակարևոր որակն այն է, որ որոշումներ կայացնի: Եթե կարճ ասեմ, Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում նախագահի չափանիշներին: Ես իրեն էլ, իր տեղակալին էլ լավ եմ ճանաչում: Ինքն այս որակներին չի համապատասխանում, որ լինի ՀՖՖ նախագահ: Ավելին ասեմ, կան կարևոր հարցեր, որ Ֆեդերացիայում նրա վերահսկողության տակ չեն:

Նրա վերահսկողության տակ են, ով ուզում է, որ Մելիքբեկյանը Ֆեդերացիայում լինի: Դու պետք է ուժեղ մարդ լինես, ունենաս խարիզմա: Ոչ ոք Ռուբեն Հայրապետյանին չէր կարող ասել՝ նա ինչ որոշում կայացնի»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ գործառույթներն են մանկապատանեկան և սիրողական ֆուտբոլի, ենթակառուցվածքների զարգացում, մարզչական ատեստավորում, մրցավարական կազմ ու հավաքականներ: Իսկ թե ինչ արդյունք ունենք մենք այդ ոլորտներում, բոլորիս աչքի առջև է:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս