Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափը Վրաստանում աճում է: Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 14-ից:
Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 7-ին քրեական հետախույզները Վարդանանց փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել երևանցի 40-ամյա տղամարդուն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են նախաքննական մարմին, որտեղ նա խոստովանել է արարքը:
Business Insider և Politico պարբերականների հրատարակիչ Axel Springer-ը հայտարարել է, որ համագործակցում է OpenAI ընկերության հետ, որի արդյունքում ChatGPT չաթբոտին կթույլատրվի ամփոփել այդ պարբերականների հոդվածները, այս մասին գրում է theguardian.com-ը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրամիության կայացրած որոշումների առնչությամբ, որոնցով Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ են սկսվում ԵՄ-ին անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանը ստացել է Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
Հաստ հատակով կաթսայում յուղի մեջ տապակեք համեմունքները, հետո ավելացրեք կտրտած սխտորն ու սոխը, 1-2 րոպե տապակեք, ապա ավելացրեք քերած գազարն ու ևս 3-5 րոպե տապակեք:
Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց:
Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխարհահռչակ փոփ-աստղ Ռիհաննան առաջիկայում համերգ է տալու Թուրքիայում:
Առաջին հերթին նա մատնանշել է խնկունու (ռոզմարին) վտանգները։ Բժշկի խոսքով՝ այն վնասակար է երիկամների համար և հակացուցված է հղիներին։
Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ անոմալիան ներկայիս հանդարտությունն է։ Արցախի կորստից, հայաթափումից հետո ու Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում քաղաքական դաշտն ընդամենը հերթապահ ներկայություն է ապահովում։ Հասարակությունը ամբողջության մեջ ապրում է միանգամայն այլ իրականությունում, որը կտրված է ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից։