Բաժիններ՝

Արտաքինը խաբուսիկ է

Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց:

Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը կեղտոտ էր ու մաշված: Նա քթի տակ մրմնջալով ինչ-որ բան էր հավաքում ավազի վրայից և իր պայուսակի մեջ դնում:

Ծնողները երեխաներին իրենց մոտ կանչեցին և կարգադրեցին ծեր կնոջից հեռու մնալ: Երբ կինը նրանց հավասարվեց՝ ժպիտով ողջունեց նրանց, սակայն ոչ ոք չպատասխանեց նրա ողջույնին:

Շաբաթներ անց ընտանիքն իմացավ, որ այդ փոքրամարմին կինն իր ողջ կյանքը նվիրել էր ծովափերից ապակու կտորները հավաքելուն, որոնցով երեխաները կարող էին վնասվել…

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031