ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

Անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առացքային հարցերին: Երկուստեք ընդգծվել է ԵՄ հարթակում սերտ փոխգործակցության և ՀՀ-ն եվրոպական ինտեգրացիոն կառույցին առավել մոտեցնելու պատրաստակամությունը։

Ի շարունակություն նույն օրը կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով քննարկմանը՝ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչություններ ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս