Պատրաստ ենք մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԱԽ քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր դրական քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս հայտարարությունը երկկողմ բանակցությունների արդյունք է և որևէ միջնորդ ներգրավված չի եղել: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի» հաղորդման տաղավարում:

«Սա այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա առաջ շարժվելու խնդիրների լուծման ուղղությամբ: Խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է: Իհարկե, փոքր-ինչ դժվար է թվում, սակայն մենք պատրաստ ենք նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ համաձայնագիր ստորագրել, բայց եթե չի ստացվում, հնարավորինս ամենաշուտ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել», – ասել է Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերն օգտագործելու՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և այն ստորագրելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031