Բաժիններ՝

2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325.000 փախստական

Գերմանիայում ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում գտնվող անձանց անունից ապաստան ստանալու ավելի քան 325.000 դիմում է ներկայացվել, ինչը 60%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի Միգրացիայի և փախստականների գրասենյակը:

Մինչ օրս որոշումներ են կայացվել 242.185 դիմումների վերաբերյալ։

Դիմումների մեծ մասը ստացվել են Սիրիայի (97.200), Թուրքիայի (56.700), Աֆղանստանի (50.300), Իրաքի (11.500), Իրանի (9700), Վրաստանի (8900) և Ռուսաստանի Դաշնության (8400) քաղաքացիներից։

Վերջին ամիսներին Գերմանիան ակտիվորեն քննարկում է միգրացիոն հոսքերի սահմանափակման հնարավորությունը։ Սեպտեմբերի վերջին կանցլեր Օլաֆ Շոլցն ասաց, որ չափազանց շատ փախստականներ են հավաքվում Գերմանիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031