
Պուտին, Թայլոր Սվիֆթ, Բարբի տիկնիկ. TIME-ը հրապարակել է «Տարվա մարդ» կոչման հավակնորդներին

TIME ամսագիրը ներկայացրել է «Տարվա մարդ-2023» կոչման հավակնորդների ցուցակը, որն այս տարի բաղկացած է 9 հնարավոր թեկնածուներից:
Հավակնորդների ցուցակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Բարբի տիկնիկը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Chat GPT-ի ստեղծող Սեմ Ալթմանը և այլոք:
TIME ամսագիրը «Տարվա մարդ» է ընտրում 1927 թվականից ի վեր: Կոչմանն արժանանում է այն անձը, ով տվյալ տարի ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա:
Հոդվածը պատրաստվել է TIME պարբերականի նյութի հիման վրա:
Հիշեցնենք, որ 2022 թվականին այդ կոչմանն արժանացել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և «Ուկրաինայի ոգին»