Պանրով ու վարունգով անգլիական նախուտեստ
Բաղադրիչները
- թարմ վարունգ- 1-2 հատ
- խոշոր աղ
- կիտրոն- 1 հատ
- սամիթ կամ այլ կանաչի
- սերուցքային կրեմ-պանիր- 200-250 գ
- մայոնեզ- 2 ճ/գ
- սխտորի փոշի- 1/4 թ/գ
- տոստերի հաց- 16 կտոր
- աղացած սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Վարունգը լվացեք, օղակաձև կտրատեք, շարեք թղթե անձեռոցիկների վրա, վրան աղ արեք, 15-20 րոպե թողեք: Հետո սրբեք անձեռոցիկներով:
Կիտրոնից մեկ ճաշի գդալ հյութ քամեք: Սամիթը մանր կտրատեք:
Պանիրը խառնեք մայոնեզի, կիտրոնի հյութի, սամիթի և սխտորի փոշու հետ:
Հացի կտորներից յուրաքանչյուրի վրա քսեք պանրային խառնուրդն ու մի փոքր պղպեղ արեք:
Վերցրեք հացի մի կտորը, պանրով պատած երեսին մի քանի վարունգի օղակ դրեք, ծածկեք հացի մյուս կտորով այնպես, որ պանրով հատվածը ներքև լինի:
Նույն ձևով վարվեք հացի մյուս կտորների հետ: Ցանկության դեպքում սուր դանակով կարող եք ստացված բուտերբրոդները 2 կամ 4 մասի բաժանել: