Բաժիններ՝

Ստոլտենբերգը կարևորել է Չինաստանի հետ երկխոսությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի արտգործնախարարների հանդիպման նախօրեին հաստատել է Չինաստանի հետ կլիմայի և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը շարունակելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։

«Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել Չինաստանի հետ երկխոսությունը համատեղ մարտահրավերների, այդ թվում՝ կլիմայի և սպառազինությունների վերահսկման շուրջ: Չինաստանը մեր հակառակորդը չէ», – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս