
BANA Angels-ը համաժողով կանցկացնի

Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) հետ գործընկերությամբ, BANA Angels-ը դեկտեմբերի 2-ին կանցկացնի ամենամյա Angel Conference համաժողովը։
Միջոցառումը կհամախմբի հրեշտակ ներդրողներին, ստարտափների հիմնադիրներին և տեխնոլոգիական ոլորտի փորձագետներին։
Միջոցառման նպատակն է՝ նպաստել հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդմանը, նախաձեռնել քննարկումներ և գիտելիքների փոխանակում՝ հրեշտակային ներդրումների վերբարյալ, ապահովել նպաստավոր հարթակ ներդրողների և ստարտափների շփումների համար, խթանել հերշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում։
Համաժողովի հատուկ հյուրերն են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։