«Հաշվի առնելով ՔՊ-ի անցած ճանապարհը, պարզապես վախենալու է պատկերացնել, ի՞նչ նպատակ ունեն սրանք քաղաքական դպրոց հիմնելով». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը հանձնելուց, Հայաստանի սուվերեն տարածքից հստակայական տարածքներ զիջելուց, հազարավորներին կյանքից ու հայրենիքից զրկելուց հետո, խաղաղության խաչմերուկում՝ ՔՊ հասել է այդ ամենը դասավանդելու շեմին։

Երբեք չունենալով սեփականը միտքը, այս անգամ գողացել և որոշել են ստեղծել Քաղաքական դպրոց։

Իշխանազավթման ամենասկզբից ոչ մի ոլորտում չունենալով մասնագետներ, ՔՊ-ները կործանեցին ամբողջ երկիրը, դավաճանական գործողություններով երկիրը հասցրեցին այս ծայրահեղ վիճակին։

Հ.Գ Հաշվի առնելով ՔՊ-ի անցած ճանապարհը, պարզապես վախենալու է պատկերացնել, ի՞նչ նպատակ ունեն սրանք քաղաքական դպրոց հիմնելով, հերիք չի իրենք են կրում դավաճան հայրենավաճառի խարանը, ապագա սերունդների վրա ևս ուզում են թողնել այդ բիծը և վերջապես, ովքե՞ր պետք է կրթություն ստանան այդ քաղաքական դպրոցում, ովքե՞ր ու ի՞նչ պետք է դասավանդեն։

ՀՀԿ-ին ընդօրինակելով ոչ միայն քաղաքական դպրոց հիմնեիք, այլ փորձեիք Հայաստանի ու Արցախի անվտանգ գոյությունը պահպանել, հզոր բանակն ու կառավարման համակարգը պահել այնպես, ինչպես արել է ՀՀԿ-ն։ Իսկ դուք արել եք դրա ճիշտ հակառակը։

Հարգելի’ երիտասարդներ, խնդրում և կոչ եմ անում նիկոլից և իր թիմից չսովորե’ ք հայրենիքի վաճառք ու դավաճանություն, չսովորե’ ք հայրենի հողը չսիրել, չսովորե’ ք հայատյացություն, չսովորե’ ք Ձեր հայրենիքը ճանաչել թշնամի պետության մաս, չսովորե’ք եկեղեցու դեմ արշավներ կազմակերպել, չսովորե’ք ազատությունից զրկել հայրենասերներին, չսովորե’ք կեղծ լուրեր տարածել, չսովորե’ք ինչպես կարելի է ստեղծված դիվանագիտական փայլուն հարաբերությունները ոչնչացնել։

Նրանցից սովորելու ոչինչ չկա…»։

Տեսանյութեր

Լրահոս