
Ուելսցի երկրպագուները անկարգություններ են հրահրել Երևանում. կան տասնյակ ձերբակալվածներ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` Հայաստանի հավաքականը այսօր` նոյեմբերի 18-ին, հյուրընկալել էր ՈՒելսի ընտրանուն։ Խաղը 2 թիմերի համար էլ եզրափակիչի արժեք ուներ, սակայն ավարտվեց 1:1 հաշվով` չպարզելով հաղթողին։
Խաղից հետո BBC-ին տեղեկացրեց, որ խաղից հետո ուելսցի երկրպագուները անկարգություններ են հրահրել Երևանում, իսկ 32 անձ էլ ձերբակալվել է։
Ոստիկանությունից 168.am-ի հարցին ի պատասխան` ասացին, որ 16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական բաժիններ, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել: