
Ավտովթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին. կա 5 տուժած

Նոյեմբերի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21014» մակնիշի մեքենաներ: 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: