«Ցավոք, Հարավային Կովկասը ևս, արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից»։
«Այս տարածաշրջանը շատ կարևոր է՝ ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար: ԵԱՀԿ ԽՎ-ի դերն այսօր ավելի քան կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագիրը, և այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման:
«Ես իսկապես չգիտեմ, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ երևանյան նիստին, բայց պիտի խոստովանեմ, որ մեր եվրոպացի գործընկերների կողմից, չասեմ ճնշումներ, բայց որոշ ազդակներ եղել են Ռուսաստանի չմասնակցության վերաբերյալ»,- ասաց այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: