Բաժիններ՝

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ամսվա լավագույն մարզչի մրցանակից

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ամսվա լավագույն մարզչի մրցանակից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են՝ մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,-նշել է Եղիշե Մելիքյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17 տուրերից հետո «Փյունիկ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 45 միավոր: 35 միավորով երկրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս