 
                        Ստոլտենբերգը բարդ է համարել իրադրությունն Ուկրաինայի հակամարտության գոտում
 
                                    Ուկրաինայի հակամարտության գոտում իրադրությունը բարդ է, ինտենսիվ մարտերը շարունակվում են: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից՝ խոստովանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Ես մտադիր եմ նաև բարձրացնել Ուկրաինայի թեման: Ինտենսիվ մարտերը շարունակվում են, իրադրությունը մարտադաշտում մնում է բարդ, ուստիև, մենք պետք է շարունակենք մեր ինտենսիվ աջակցությունն Ուկրաինային», – ասել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        