
Երուսաղեմի հայերը փակել են «Կովերի պարտեզի» մուտքը և կրկին արգելել քանդել պատը

The Armenian Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հավաքվել է «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել է պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը:
Հաջորդ օրը՝ առավոտյան երկու բուլդոզեր փորձել են քանդել բարիկադը։ «Հերթական անգամ մենք միասին կանգնեցինք նրանց դիմաց և հանդիպելով մեր վճռականությանը՝ նրանք նորից նահանջեցին», – գրել է նա։