18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ:

Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև պետք է Կոմիտե ներկայացնի միջանկյալ և ամփոփիչ հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ:

Գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 2024 թվականի պետական բյուջեի միջոցներով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այնուհետև գնված սարքերը տրամադրելու են հայտ ներկայացրած կազմակերպությանը, սակայն վերջինիս կողմից մշակվելիք ընթացակարգերով հասանելի են դառնալու հայտում ընդգրկված բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝ համատեղ օգտագործման համար:

Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև շահագրգիր կազմակերպությունների հիմնավորումները և համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և հնարավոր եկամուտները, կազմակերպությունում սարքի/սարքավորման հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների առկայությունը և այլն:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։