«Քանի դեռ կա Արցախի վտարանդի կառավարություն հասկացությունըու քանի դեռ հայն ու հայությունը չեն վերադարձել Արցախ, դուք կրելու են դավաճանի պիտակը». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իր ողջ «քաղաքական կյանքը» տենց ոչ մի ինքնուրույնություն չունեցած մեկը, ով համատեղության կարգով նաև իշխանությունների շարքային «տասովչիկ» է, ոչ թե «կլասիկ» քաղաքական գործիչ է այլ՝ հակազգայինի ու հակապետականի ժանրի ներկայացուցիչ։ Ուրեմն նայեք, թե ինչ է ասել․ թե բա «ՀՀ-ում Արցախի որևէ ինստիտուտ չի աշխատելու, դա ազգային անվտանգության հարց է»։
Ժամանակին մի բավական հեռանկարային իրավաբան կար, ով միանգամից (շատերի համար բավական հայտնի, մեծամասնության համար՝ «լրիվ պատահաբար») դարձավ պատգամավոր, ավելին՝ «ընդդիմադիր» անկախ պատգամավոր։ Տղա էր, խոսում էր, մեկ մեկ խելոք բաներ ասում։ Ի դեպ՝ չար լեզուներն ասում են, որ նա շատ հաճախ շնչակտուր վազում էր Բաղրամյան 26 ու նախագահ Սարգսյանին տարբեր խնդրանքներով դիմում, ինչևէ։
Բանից պարզվում ա, սրան ոնց ծալում էս՝ ծալվում ա․ ու հիմա էլ կոնֆորտնի լռված ա նիկոլոսի հետ, ավելին, իրենից ավելի նիկոլ ա։
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, սա էն նույն տղեն ա, ով 2018-ին նիկոլին տարավ իր աշխատասենյակ սենյակ, սուրճ խմեց, ու հետո դուրս գալով տեսախցիկների առաջ ու սեգ ճակատով հայտարարեց, թե՝ «ես հետը խոսեցի, Արցախի հարցում լրիվ տոչնի ա, իմ մտավախությունները փարատված են»։
Հը՞, ապո, հիմի էլ ա՞ տոչնի։
Ինչ ա ստացվոըմ․ եթե չի լինում պետական ինստիտուտ, ինչպես ներկայացնում է հիշյալ պարոնը, ապա տվյալ հասարակությունն ուղղակի տարրալուծվում է կամ հեանում է երկրից։ Այսինքն, ոնց հասկանում եմ, սրանք էլի են խոսք տվել ալիևին ու էրդողանին, որ Արցախի հետ կապված նոր սցենար կխաղարկեն։ Ու հիմի ամեն ինչ անում են, որ արցախցիները Հայաստանի ներսում մնալու ու առանձին միավոր պահպանվելու ոչ մի շանս չունենան։
Ես հասկանում եմ, որ էդ ամենն ասվել է, իբր թե ՀՀ նկատմամբ հնարավոր հարձակում ու ագրեսիա կանխելու նպատակով, բայց տղաներ ու աղջիկներ, մի րոպե, դրա մեղավորն էլ եք դուք, որ չեք կարում նենց անեք, որ ձեզ հարգեն, ու հետներդ հաշվի նստեն։ Երևի չգիտեք, ասեմ օղ արեք․ առ էսօր Եվրոպայի սրտում, մասնավորապես ձեր շատ սիրելի Լոնդոնում, գործում է Իչկերիայի վտարանդի կառավարություն, բայց դա ոչ մի տիպի առիթ չի հանդիսացել, որ ՌԴ ն, ասենք, հարձակվի Եվրոպայի վրա։
Բայց ստեղ շատ կարևոր է մի բան ամրագրելը․ քանի դեռ կա Արցախի վտարանդի կառավարություն հասկացությունը ու քանի դեռ հայն ու հայությունը չեն վերադարձել Արցախ, դուք կրելու են դավաճանի պիտակը, հիշեք, որ էդ կլեյմոն մնալու է ձեր ճակատին, ինչքան էլ փորձեք մաքրել, մեղավոր նշանակել, մարդկանց ահաբեկել ու մանիպուլյացնել»։