
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր