Բաժիններ՝

Հավի մսով և բրոկոլիով մակարոն

Բաղադրիչներ

• հավի կրծքամիս- 450 գ

• աղ և սև պղպեղ

• սխտոր- 2-3 պճեղ, ճզմած

• կարագ

• ձեթ

• սերուցք- 4 բաժակ

• պարմեզան պանիր- ½ բաժակ, քերած

• ռոտինի մակարոն- 450 գ, եփած

• բրոկոլի- 300 գ, կտրատած, թեթևակի խաշած

Պատրաստման եղանակը

Հավի միսը համեմել աղով և սև պղպեղով, տապակել ձեթով, երկու կողմից։ Տապակից հեռացնել հավի միսը, նույն տապակի մեջ լցնել կարագը, սխտորը ճզմած, տապակել մի քանի վայրկյան, այնուհետև ավելացնել սերուցքը, թողնել հասնի եռման։

Անջատել կրակը, սերուցքին ավելացնել քերած պարմեզանը, ապա ավելացնել եփած մակարոնը, բրոկոլին և տապակած, կտրատած հավի միսը։

Մատուցել տաք, կարելի է նաև չորահացով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031