Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։
Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։
Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Հայաստանը 2024 թ. նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 36-ամյա Մյասնիկ Գ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 13-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 267.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Ձերբակալված ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին (գրանցված է ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսական ռեգիստրում) ասել է, որ հինգ տարի շարունակ իր կորպորատիվ իրավունքները փոխանցել է «1+1» մեդիա հոլդինգի աշխատանքային թիմին՝ ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Յարոսլավ Պախոլչուկի։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ:
Իսպանացի արիստոկրատ Ֆերնանդո Ֆից Ջեյմս Ստյուարտին կարգադրվել է փոխել կամ կրճատել իր դստեր անունը, եթե ցանկանում է, որ այն օրինական գրանցվի, նշում է Daily Mail-ը:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով:
Ոմն եղբայր բանալու կրկնակը պատրաստեց և բացում էր ծերի դուռն ու գողանում էր նրա դրամները: Իսկ ծերն այսպիսի թուղթ գրեց. «Տե՛ր իմ և եղբա՛յր, ով էլ որ լինես, բարի՛ եղիր և տա՛ր դրամի կեսը, իսկ կեսը ինձ թող՝ ծախսերի համար»:
2023 թվականի ապրիլի 28-ի` «ՌԴ քաղաքացիության մասին» №138-ԴՕ Դաշնային նոր օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 26-ին։ Ի՞նչ փոփոխություններ են սպասում նրանց, ովքեր ցանկանում են ռուսական անձնագիր ստանալ և ինչ պատճառներով ՌԴ քաղաքացիությունը կարող է դադարեցվել, փորձել է պարզել Sputnik–ը։
Նյարդաբան Էմիլի Մակդոնալդը թվարկել է ամենօրյա երեք վատ սովորություններ, որոնք խանգարում են ուղեղին արդյունավետ աշխատել օրվա ընթացքում և հանգեցնում վաղ ծերացման: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
«Քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի»,- Երևանի քաղաքապետարանի վերջին նիստում հայտարարել է, այդ թվում, սոցցանցային գովազդային աղբի միջոցով մի կերպ Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը, ով իր երազանքն իրագործելուց հետո հատկապես ագրեսիվ ելույթներ ունենալով՝ ամեն ինչ անում է «Բուլդոգ» մականվանն արժանանալու համար։ Երբ կհասնի Ավինյանն իր այդ երկրորդ երազանքին, դժվար է ասել, բայց այն, որ քաղաքապետի պաշտոնում իր գործունեությունը նա սկսել է, օրինակ, գովազդային աղբի մաքրման մասին դատողություններով, ուշագրավ է ու խորհրդանշական։