Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում, զենքերի վերաբերյալ գործարքները չի նշանակում, որ Արևմուտքը Ֆրանսիայի տեսքով է փորձում ներկայանալ Հարավային Կովկասում։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելվել է, և ինքը ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել: