Կարմրուկի հետևանքով երեխա է մահացել. Պայթյունի արդյունքում 40-ից ավելի նույնականացված և հուղարկավորված անձինք կան. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայստանում կարմուկի հետևանքով մեկ երեխա է մահացել, նա ունեցել է նաև այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ։

Պատասխանելով Արցախում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված մարդկանց առողջական վիճակի և զոհվածների նույնականացման գործընթացին վերաբերող հարցին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ զոհվածների հարազատներն անցնում են արյան հետազոտությունները, որպեսզի կարողանան գործընթացն արագ կազմակերպել։

«40-ից ավելի արդեն նույնականացված և հուղարկավորված անձինք կան։

Այս պահին ունենք 150 պացիենտ տարբեր բժշկական կենտրոններում, պայթյունից տուժած և վիրավորում ստացած 19 պացիենտ ունենք, որոնք բուժվում են արտերկրում, պետք է ասեմ, որ որոշակի դրական դինամիկա կա։ Այրվածքների պարագայում ասեմ, որ բուժման և վերականգնման ընթացքը բավականին երկար է տևում»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031