Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել. ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել. Պաղեստինի ժողովուրդը 56 տարի օկուպացված է եղել:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու դատապարտել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։

«Կարևոր է գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում: Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի»,- ասել է Գուտերեշն ու հավելել, որ նրանք ականատես են եղել բռնությունների, տեղահանությունների:

Ըստ Գուտերեշի՝ Պաղեստինի ժողովրդի խնդիրների քաղաքական լուծման հույսերը մարում են:

Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին՝ պաղեստինցիների դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները: ՀԱՄԱՍ-ի հարձակումներն էլ չեն կարող պատճառ հանդիսանալ Պաղեստինի ժողովրդի հավաքական պատժի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031