 
                        Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 467-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 7-ով
 
                                    Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 7-ով և հասել է 467-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 295 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 325-ը երեխաներ են, 142-ը` մեծահասակներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        