
Հինգ սովորություններ, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը

Սրտաբան և թերապևտ Վլադիմիր Պրոտասովը նշել է հինգ սովորություն, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը, մասնավորապես՝ նա խորհուրդ է տվել նվազեցնել սննդակարգում շաքարի քանակը։
Պրոտասովն ասել է, որ սրտանոթային համակարգի ցանկացած հիվանդություն կանխելու համար անհրաժեշտ է ավելի քիչ շաքար օգտագործել, քանի որ այն պարունակող մթերքները հրահրում են արյան ճնշման բարձրացում։ Միաժամանակ անհրաժեշտ է նվազեցնել ոչ թե թարմ մրգերի, այլ վերամշակված քաղցր մթերքների քանակը, ըստ shantnews-ի՝ ընդգծել է բժիշկը։
Սրտաբանը հորդորել է նաեւ հետեւել սննդակարգում աղի քանակին։
Նա հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն՝ օրական աղի ընդունումը կազմում է առավելագույնը հինգ գրամ կամ օրական մեկ թեյի գդալ։
«Աղի մթերքները հեղուկ են պահում, ինչը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը»,- բացատրել է բժիշկը:
Պրոտասովի մեկ այլ խորհուրդ՝ սննդակարգում ներառել կալիումով և մագնեզիումով հարուստ մթերքներ: Սրտի առողջության համար կարևոր այս միկրոէլեմենտները հայտնաբերվել են սպանախի, ոլոռի, բանանի, արմավի, լոբի, ընկույզի և ամբողջական ձավարեղենի մեջ:
Եզրափակելով՝ սրտաբանը խորհուրդ է տվել թողնել ծխելը և հնարավորության դեպքում քիչ ալկոհոլ խմել։ Այս վատ սովորությունները մեծացնում են բոլոր հիվանդություններից հանկարծամահության վտանգը, նշել է նա։