
Գազ չի լինելու

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Ակունք, Թաթուլ, Արագածավան, Արտենի, Աշնակ, Դավթաշեն, Կաթնաղբյուր, Իրինդ, Եղնիկ, Շղարշիկ, Դաշտադեմ բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պերլիտ» ԲԲԸ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի մի հատվածի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 54, 56, 58, 60, 62 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։