Ադրբեջանական գազի ներկրումը Վրաստան նվազել է
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը Վրաստան է արտահանել 1,7 մլրդ խմ գազ։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է BusinessPressNews-ը:
Ըստ նույն տեղեկության՝ այս ցուցանիշը կազմում է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 10 տոկոսը:
Տեղեկության համաձայն, այս տարվա ցուցանիշը 200 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա 9 ամիսների համեմատ. 2022-ի 9 ամսիներին Ադրբեջանից Վրաստան է մտել 1,9 մլրդ խմ գազ: