ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շփումներ են եղել ԼՂ-ի շուրջ իրավիճակի հարցով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նախաձեռնությամբ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Politico» պարբերականի հաղորդագրությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից ոչ շատ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահների և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլում:

«Գաղտնիների մասին ես չգիտեմ։ Մեզ դիմել են ԱՄՆ–ն և ԵՄ–ն, խնդրել են հանդիպում իրականացնել։ Ես կասեի` շփումներ անցկացնել։ Հանդիպման նպատակը հետևյալն էր` կողմերը տեսակետներ փոխանակեցին իրավիճակի վերաբերյալ»,– ասել է Զախարովան։

Նրա խոսքով` եթե պատմությունը արևմտյան ԶԼՄ–ներում որպես սադրանք խաղարկվի, ապա Արևմուտքի նպատակը հենց դա էր` հերթական սադրանք ստեղծելը։ Զախարովան շեշտել է` այդ հանդիպման մեջ ոչ մի գաղտնի բան չկա, կարծիքների շարքային փոխանակում է եղել։

Տեսանյութեր

Լրահոս