Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինն ու Տեղեկատվական վեճերի խորհուրդն այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԶԼՄ-ներում խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին:
Արցախցիներին դիմավորում են հոգատարությամբ
Ավելի քան 600 բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է Ազգային ժողովի վաղվա նիստի օրակարգում: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Եթե չունեցանք ճկուն դիվանագետներ, ոչինչ չենք վերադարձնի։ Թուրքը մի սովորություն ունի՝ վերցրածը չի տալիս, այդ հայն է, որ զիջում է»,- շեշտեց Նունե Սարումյանը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է.
Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա անկարգություններ և ապակայունացում կործանարար և արմատական ուժերի կողմից, և բոլոր նրանք, ովքեր կյանքի են կոչում հակապետական ծրագրեր, կպատժվեն հնարավորինս խստորեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը պահանջում է, որ Թրամփը 250 միլիոն դոլար տուգանք վճարի։
Ի պատասխան՝ իրավապաշտպանը նկատեց, որ այս հարցադրումներին հստակ պատասխանելու համար նախ պետք է տեղեկանալ, թե ՄԱԿ-ի որ մարմիններն են Արցախ ժամանել, կոնկրետ ինչ նպատակներով, ում և ինչ զեկուցելու նպատակով:
Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Հաղորդվել էր, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ:
Հիշեցնեմ, որ Մալյանը սեպտեմբերի 20-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ քրօր 329 հոդված)։
Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 2454 անձ, Արարատի մարզում՝ 13050, Արմավիրի մարզում՝ 5186, Գեղարքունիքում՝ 4337, Լոռիում՝ 3263, Կոտայքում՝ 13297, Շիրակում՝ 2558, Սյունիքում՝ 5089, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 2567։
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը հերթական դրամաշնորհն է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կեցության ապահովման» համար: Դրամաշնորհի պայմանագրի ընդհանուր գինը 100 միլիոն դրամ է:
Տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ փաստաթղթեր չունեն․ նրանց տրվում են ժամանակավոր վկայականներ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:
Հոկտեմբերի 2-ին Կիևում անցկացվող հանդիպման մասին ավելի վաղ չէր հայտարարվել։ Հանդիպման նպատակն է ԵՄ-ի կողմից շարունակական աջակցություն հայտնել Ուկրաինային։ X սոցիալական հարթակում գրառման մեջ Ժոզեպ Բորելը հանդիպումն անվանել է «պատմական»։
Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 89 հազար 107 անձ։
Ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիայի նախագահի՝ Նախիջևան կատարած այցից։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։
Նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։
Իսկ 2021 թ․-ին ֆիզիոլագիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը և գիտնական Դևիդ Ջուլիուսը՝ ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Պաշտոնյայի խոսքով՝ այս այցը հնարավորություն է, որպեսզի Իսլամական Հանրապետությունն իր տեսակետները հայտնի տարածաշրջանային ներուժի միջոցով Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների լուծման շուրջ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։