ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ Նազելի Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան հոկտեմբերի 2-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 100 հազար 520 անձ:«Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

« Նախորդ օրվանից ցուցանիշը գրեթե չի տեղափոխվել և սա նշանակում է, որ մարդկանց հոսքը հիմնականում դադարել է և Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության որոշ զանգված։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 89 հազար 107 անձ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031