ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 53 հազար 935 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 53 հազար 935-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ 53 հազար 935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 2454 անձ, Արարատի մարզում՝ 13050, Արմավիրի մարզում՝ 5186, Գեղարքունիքում՝ 4337, Լոռիում՝ 3263, Կոտայքում՝ 13297, Շիրակում՝ 2558, Սյունիքում՝ 5089, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 2567։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031