Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031