Կոչ եմ անում միջազգային հանրությանն օգնության ձեռք մեկնել հայերին. Մել Գիբսոն

Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը խնդրում է միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ-ի հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար:

«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է: Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է ապրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ձեռքով շատ հայեր անասելի սարսափներ են ապրում՝ մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, սով և մեկուսացում: Նրանք նույն հայերն են, որոնց արմատները խորն են այն հողում, որը նրանք տուն են անվանել շատ սերունդների ընթացքում:

Ես խնդրում եմ միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս